ՅՈՒՆԵՍԿՕ-ն կստեղծի գողացված մշակութային արժեքների վիրտուալ թանգարան
Մշակույթ
12:09 10/10/2023
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կստեղծի գողացված մշակութային արժեքների վիրտուալ թանգարան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է գողացված մշակութային արժեքների առաջին վիրտուալ թանգարան ստեղծելու ծրագրերի մասին: artguide.com-ը գրում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մշակութային օբյեկտների մաքսանենգության և մշակութային ժառանգության եզակի կարևորության մասին:

2,5 միլիոն դոլար արժողությամբ թանգարանը կստեղծվի Ինտերպոլի հետ համատեղ և կբացվի 2025 թվականին։ Այցելուն հնարավորություն կունենա «լինել» մի շարք վիրտուալ տարածքներ՝ արտեֆակտների և նյութերի մանրամասն 3D պատկերներով, որոնք բացատրում են յուրաքանչյուր օբյեկտի մշակութային նշանակությունը: Նախագծի ճարտարապետը Դիբեդո Ֆրենսիս Քերեն էր, ով 2022 թվականին ստացել է Պրիցկերի մրցանակը։

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կստեղծի գողացված մշակութային արժեքների վիրտուալ թանգարան