«Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» բոյկոտել են Երևանի ավագանու նիստը
Քաղաքական
10:23 10/10/2023
Հայաստան

«Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» բոյկոտել են Երևանի ավագանու նիստը

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։ Առաջին նիսին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ 

Նիստը բոյկոտել են Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը և Հայկ Մարությանի գլխավոր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ, քվորում կա։ 

Երևանի ավագանու 65 մանդատներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։

Քանի որ որևէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ չի ստացել, ավագանին է ընտրելու քաղաքապետ։
 

Placeholder
«Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» բոյկոտել են Երևանի ավագանու նիստը