Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանն արդեն նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջիկայում պաշտոններին հրաժեշտ տվող նախարարներին փոխարինող թեկնածուներ փնտրել:
Դեռ մեկ ամիս առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրում մաքրումներ է սկսելու. այն նախարարները, որոնք այս ընթացքում անգործություն են ցուցաբերել, հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: «Անգործունյա» նախարարների թվում են ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաև սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այս նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն, օրինակ, Նարեկ Մկրտչյանին փոխարինող տեսնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին: Ընդգծենք, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ այս մասով, քննարկումների փուլում են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Պապոյանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի արվել. «Ինձ հետ նման բան չի քննարկվել, ինձ նման բան չի առաջարկվել, ես ինձ խորհրդարանում շատ լավ եմ զգում և այստեղ շատ անելիքներ ունեմ, բայց, բնականաբար, ինչպես որոշի իմ քաղաքական թիմը և ղեկավարը»: Մնացածների մասով դեռ հստակեցումներ չկան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում