«Հրապարակ». Արցախցիների մի մասը կրկին վերադառնում է Գորիս
Օրվա մամուլ
09:21 10/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Արցախցիների մի մասը կրկին վերադառնում է Գորիս

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 2 հազար անձ ժամանակավոր կացարան է ստացել Գորիսում, չնայած հաշվառումը դեռևս շարունակվում է։ Առաջին օրերին որոշ ընտանիքներ՝ Սյունիքի սահմանամերձ լինելու պատճառով, լքել էին մարզը, հիմա նրանց մի մասը կրկին վերադառնում է Գորիս։ Սակայն մարզում շատերին տեղավորելու հնարավորություն չունեն, քանի որ Գորիսի բնակֆոնդը 2020-ի պատերազմից հետո, կարելի է ասել, ամբողջովին սպառվել է, և նոր տեղահանվածներին՝ մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չի լինի հիմնական կացարաններով ապահովել։

Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։ Թե ինչքան ժամանակ հյուրանոցների սեփականատերերը կհանդուրժեն փախստականներին, և որքան ժամանակ բիզնես օբյեկտները որպես սոցիալական կացարաններ կծառայեն՝ որքան կարող է պետությունը դոտացիա տրամադրել, քաղաքային իշխանությունները տեղյակ չեն։

Հատկապես ծանր է թոշակառուների վիճակը՝ պետության տրամադրած 40 հազարական դրամներով անգամ բնակարան վարձել չեն կարող, ուր մնաց՝ ապրել, իսկ առջևում ձմեռ է։ Մեր աղբյուրի կարծիքով, նման սոցիալական խմբերին պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder