Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էսկալացիայի ընթացքում սպանված իսրայելցի զինվորների թիվը հասել է 123-ի
Ռազմական էսկալացիայի հետևանքով իսրայելական զինվորականների զոհերի թիվը հասել է 123-ի, ևս 50-ը գերի է ընկել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ թվերը ներկայացրել է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին երեքշաբթի ասել է, որ 50 իսրայելցի զինվորական ընտանիքներին հայտնել են, որ իրենց սիրելիներին առևանգել են Գազայի հատվածում, հավելելով, որ առնվազն 123 իսրայելցի զինվորական է զոհվել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։