Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավինյանը՝ Արթուր Չախոյանի դեմ հարձակման գործում իր մասնակցության մասին
Արթուր Չախոյանի դեմ զինված հարձակման մեջ կասկածվող երիտասարդների հետ որևէ կապ ունենալու վերաբերյալ հարցին այսօր Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը չպատասխանեց։
«Ձեր բարձրաձայնած դեպքի վերաբերյալ այսօր առավոտյան ես էլ ծանոթացել եմ սոցցանցերից։ Իմ տեղեկությունը սահմանփակվում է այնքանով, որքանով ծանոթացել եմ սոցցանցերից։ Բռնությունը միանշանակ դապարատում եմ։ Քանի որ դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ գնահատական տալ։ Անկեղծ ասած, ինքս էլ չեմ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանին մշտապես քննադատող Արթուր Չախոյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր վրա են հարձակվել երեք երիտասարդներ, որոնցից մեկին կարողացել է բռնել։ Երիտասարդի մոտ նա դանակ է հայտնաբերել, ապա զանգահարել է ոստիկանություն։
«Քեզ Ավինյա՞նն է ուղարկել, արա»,-տեսանյութում հարցնում է Չախոյանը գետնին ընկած երիտասարդին։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հաորդումն ուղարկվել է քննչական կոմիտե։ ՔԿ-ից նշեցին՝ քննարկվում է քրեական վարույթ հարուցելու հարցը։