Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ
Հասարակություն
23:37 09/10/2023
Հայաստան

Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող  Նարեկ Արմենի Նազարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»։ 

Placeholder
Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ