Եթե ասենք՝ Նիկոլը դավաճան է, դա  քաղաքակա՞ն է, թե՞ փաստ է. Աթանեսյանը՝ դատավորին
Քաղաքական
18:04 11/10/2023
Հայաստան

Եթե ասենք՝ Նիկոլը դավաճան է, դա քաղաքակա՞ն է, թե՞ փաստ է. Աթանեսյանը՝ դատավորին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստին դատավոր Վ.Դոլմազյանը  հիշեցրեց պաշտպան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, որ՝ «ի սկզբանե համոզմունք ենք ունեցել, որ գործ ունեն քաղաքական հետապնդման հետ, բայց այդ մասին կասի Արմեն Աշոտյանը»։ 

«Եթե քաղաքական ենթատեքստ պարունակող որևէ  հանգամանք եք ներկայացնելու, ի սկզբանե նշեմ, որ դատարանը կընդհատի ձեզ և թույլ չի տա, որ այստեղ քաղաքական հայտարարություններ անեք։ Ձեր խոսքն այստեղ կարող է լինել միայն քրեական դատավարության, սահմանադրության սահմաններում։ Քաղաքական հայտարարություններ չեն թույլատրվում»,- ասաց դատավորը։

Տիգրան Աթանեսյանը խնդրեց պարզաբանել՝ որոնք են քաղաքական, որոնք են սահմանադրության մեջ, որոնք դուրս։

«Այսինքն եթե ասենք՝ Նիկոլը դավաճան է, դա ի՞նչ՝ քաղաքակա՞ն է, թե՞ փաստ է։ Դուք սահմանափակում եք իմ վստահորդի իրավունքը՝ չիմանալով հանդերձ, թե ինչ է խոսում»,- դիմելով դատավորին՝ ասաց Աթանեսյանը։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder
Եթե ասենք՝ Նիկոլը դավաճան է, դա քաղաքակա՞ն է, թե՞ փաստ է. Աթանեսյանը՝ դատավորին