Լիլյա Մուկուչյանը կմասնակցի «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնին
Մշակույթ
16:05 11/10/2023
Հայաստան

Լիլյա Մուկուչյանը կմասնակցի «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնին

Դերասանուհի Լիլյա Մուկուչյանը կմասնակցի Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XVIII փառատոնին: Լ. Մուկուչյանը կցուցադրի  «Արմմոնո» փառատոնի երկու նախագիծ՝ «Բալերինա» ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու «Կատաղած բալետի պարուհին» վեպի և Ռաֆայել Հակոբջանյանի «Ես Ռասպուտինի դուստրն եմ» մոնոներկայացումները՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով:  «Ես Ռասպուտինի դուստրն եմ» մոնոներկայացումը առաջնախաղ է, և այն կկայանա փառատոնի բացման օրը՝ հոկտեմբերի 12-ին:

«Արմմոնո» փառատոնից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասանուհի, բեմադրիչ Ելենա Վարդանյանը։ «ATSPINDIS»  փառատոնին այս տարի կցուցադրվի 10 ներկայացում՝ 6 երկրից: Փառատոնը կամփոփվի հոկտեմբերի  14-ին: 

Placeholder