Պուտինն ասել է, որ Իսրայելը զբաղեցրել է պաղեստինցիների բնօրրան համարվող հողերի մի մասը
Քաղաքական
17:11 11/10/2023
Աշխարհ

Պուտինն ասել է, որ Իսրայելը զբաղեցրել է պաղեստինցիների բնօրրան համարվող հողերի մի մասը

Իսրայելը հիմնականում ռազմական ճանապարհով զբաղեցրել է հողերի մի մասը, որը պաղեստինցիներն իրենցն են համարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում։

«Այն հողերի մի մասը, որը պաղեստինցիները համարում են և միշտ համարել են բուն պաղեստինյան հողերի մաս, տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով զբաղեցվել է Իսրայելի կողմից: Հիմնականում, իհարկե, ռազմական ուժի օգնությամբ»,-ասել է նախագահը:

Placeholder