Սանդուն Ռուսաստանին սպառնալիք է համարել Մոլդովայի համար
Քաղաքական
17:44 11/10/2023
Աշխարհ

Սանդուն Ռուսաստանին սպառնալիք է համարել Մոլդովայի համար

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի շխատանքների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում, ասել է, որ Ռուսաստանը, երկար տարիներ շանտաժի է ենթարկել հանրապետությանը:«Գազետա ռու»-ն անդրադարձել է Մոլդովական TVR հեռուստաալիքի  ռեպորտախում մեջբերված ելույթի հատվածին։

Նրա խոսքով, ռուսական կողմն ընդհանուր առմամաբ վտանգ է ներկայացնում պետության համար։

«Մենք շատ պարզ տեսնում ենք, թե ինչպես Կրեմլը անկախության բոլոր տարիների ընթացքում փորձում էր նվաստացնել մեզ և տնօրինել մեր ճակատագիրը։ Էներգետիկ շանտաժ, տնտեսական շանտաժ և էմբարգո, ռազմական շանտաժ, ինչ-որ զորք մեր կամքին հակառակ պահելը, պետությանը տիրանալ ցանկացող հանցավոր խմբերի ֆինանսավորում, ապատեղեկատվություն և սուտ, վիրավորական հայտարարություններ՝ ուղղված մեր ժողովրդին և բոլոր այստեղ ապրողներին»,-նշել է Սանդուն:

Նա հավելել է, որ Մոլդովան ուկրաինական հակամարտության պատճառով ապակայունացման վտանգի տակ է և «Ուկրաինայի անկման դեպքում հաջորդը լինելու» ռիսկը մեծ է։ Սանդուն ընդգծել է, որ խորհրդում ներկայացվել է երկրի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, որը մատնանշում է երկրի, այդ թվում՝ Ռուսաստանից եկող հիմնական մարտահրավերները և դրանց դեմ պայքարի քայլերը։

«Մենք պետք է վերակառուցենք մեր ազգային պաշտպանությունը և զարգացնենք հիբրիդային գործողություններին դիմակայելու կարողությունը։ Այս ջանքերը մեր ուժերի սահմաններում են: Մոլդովան փոքր երկիր է, բայց մենք թույլ չենք տա, որ այն նվաստացած երկիր լինի»,-եզրափակել է Սանդուն։

Placeholder