Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը
Պաղեստինի հետ հակամարտության սրման ընթացքում զոհված Իսրայելի բնակիչների թիվը գերազանցել է 1200-ը, գրում է «Times ոֆ Israel» թերթը:
«Շաբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել՝ չորեքշաբթի առավոտյան գերազանցելով 1200-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը հայտարարել էր ավելի քան հազար իսրայելցիների մահվան մասին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի անդամները ներխուժել են հրեական պետության հարավային սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան շարժման ռազմական թևը հայտարարել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության անցկացման մասին: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է Գազայի հատվածում «երկաթե թրե» գործողության մեկնարկի մասին: