Միլլերն արձագանքել է Լավրովի մեղադրանքներին. Բացարձակապես ճիշտ չէ
Քաղաքական
11:45 11/10/2023
Աշխարհ

Միլլերն արձագանքել է Լավրովի մեղադրանքներին. Բացարձակապես ճիշտ չէ

«Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կայուն խաղաղության և կայունության ապահովումն է»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած մեղադրանքներին։


Հարց- Լավրովն այսօր հոդված է հրապարակել նախարարության կայքում, որտեղ ԱՄՆ-ին մեղադրում է Հարավային Կովկասի հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին, իր «աշխարհաքաղաքական հավակնությունների» համար միջամտելու մեջ։ Դուք արձագանք ունե՞ք սրան:

Միլլեր- Դե, դա բացարձակապես ճիշտ չէ: Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը։

Հարց- Եվ ինչպես գիտենք, ավագ խորհրդական Բոնոն գտնվում է տարածաշրջանում։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Որևէ մեկնաբանությո՞ւն  դրա վերաբերյալ: Ես գիտեմ, որ պետքարտուղարը՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներգրավված է եղել շտապ բժշկական տարհանման մեջ։ Այդ մասին մանրամասներ կա՞ն:

Միլլեր-Ես առաջարկում եմ դիմել դեսպանատուն՝ այդ հարցի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար: Եվ ոչ, ես հատուկ բանագնաց Բոնոյի շփումների  վերաբերյալ մեկնաբանություններ չունեմ։
 

Placeholder
Միլլերն արձագանքել է Լավրովի մեղադրանքներին. Բացարձակապես ճիշտ չէ