Հայաստանի 2 շախմատիստ մասնակցում է աշխարհի Մ20 առաջնությանը
Սպորտ
08:23 11/10/2023
Հայաստան

Հայաստանի 2 շախմատիստ մասնակցում է աշխարհի Մ20 առաջնությանը

Իտալիայում կանցկացվի 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հայաստանից մասնակցում են Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 10-ից 12-ը՝ 11 խաղափուլով:

Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 15-ը՝ 11 խաղափուլով:
 

Placeholder
Հայաստանի 2 շախմատիստ մասնակցում է աշխարհի Մ20 առաջնությանը