Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
15:17 12/10/2023
ԼՂՀ

Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան

«Մեզ համար առաջնահերթ է այն ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով, և այսօր էլ Կառավարության նիստում կայացվեց որոշում, որ ուսանողներին տրամադրելու ենք կրթաթոշակ, և բոլոր ուսանողները՝ թե՛ քոլեջների, ուսումնարանների, թե՛ բուհերի, հնարավորություն են ունենալու իրենց կրթությունը շարունակել»,-կառավարության մուտքի դիմաց տված ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր՝ ուսումը շարունակելու նպատակով,  քոլեջների մասով էլ մի քանի հարյուր ուսանող է դիմել:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարության նիստում ընդունվեցին որոշումներ, որոնցով հաստատվեցին Արցախից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

«Բոլորն էլ առաջիկա օրերին կընդգրկվեն մեր կրթական հաստատություններում, և վստահ եմ, որ բոլորի կրթությունն էլ շատ կարճ ժամանակում կկարողանանք ապահովել»,-վստահեցրեց Անդրեասյանը:

Placeholder
Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան