Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում, եթե նա կրկին այցելի Իրան
Աշխարհում
10:21 12/10/2023
Աշխարհ

Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում, եթե նա կրկին այցելի Իրան

Սաուդյան Արաբիայի Ալ Նասրի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ՝ մտրակի 99 հարվածի տեսքով։ Պատիժը կիրականացվի, եթե հարձակվողը կրկին այցելի Իրան։ Այս մասին հայտնում է Index HR-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, նման խիստ պատժի պատճառ է դարձել պորտուգալացու պահվածքը՝ Ռոնալդուն գրկել և համբուրել է իրանցի նկարչուհուն «Պերսեպոլիսի» հետ Ասիայի Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումից հետո (հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, հաղթել է Ալ-Նասրը։ 2։0 հաշվով)՝ դրանով իսկ խախտելով երկրի ամենախիստ օրենքները։

championat.com-ի հաղորդմամբ, նշվում է, որ Ֆաթիման (այդպես է նկարչուհու անունը) հաշմանդամություն ունեցող անձնավորություն է, ինչպես նաև պորտուգալացի ֆուտբոլիստի մեծ երկրպագու, ուստի հանդիպումը նրա համար մեծ նշանակություն ուներ: Հեռակա որոշում է կայացվել, որ պորտուգալացին պետք է տուգանվի մտրակի 99 հարվածով, եթե նա նորից Իրան վերադառնա։

Placeholder
Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում, եթե նա կրկին այցելի Իրան