Ափնագյուղի թան չեք խմի
Առողջություն
15:27 12/10/2023
Հայաստան

Ափնագյուղի թան չեք խմի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ):

Տեսչական մարմնից հայտնում են՝

- արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ  հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Placeholder