Թեժ գիծը «բարկանում է»
Առողջություն
17:53 12/10/2023
Հայաստան

Թեժ գիծը «բարկանում է»

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանն իր էջում հրապարակել է մի քաղաքացու գրառում ու նշել.

«Բազմիցս խոսել եմ,  որ  Հայաստանի Հանրապետոթյունում  Շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը կատարվում է  մի շարք խախտումներով, որորնց վրա ուշադրություն չեն դարձնում ոչ ՀՀ առողջապահության նախարարությունը, ոչ ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմին,ոչ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը, պացիենտի տեղափոխումը (այդ թվում հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության վերակենդանացման, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով:

ՀՀ մարզերի գյուղական վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը.
. մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն,
. 20 կմ-ից առավել հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:
Շտապ բժշկական օգնության ծառայությունում արձանագրված դիակների տեղափոխման վերաբերյալ բոլոր կանչերն իրականացվում են միայն ֆելդշերական բրիգադների կողմից:
.Հասկանալի չէ, ինչպես են « բարկանում»  ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գծի» աշխատակիցները և բարկանալու արդյունքում հիվանդի առողջական վիճակը  ինչպե՞ս է փոխվում։

Հ.Գ.  Օգտատիրոջ մայրիկին մաղթում եմ առողջություն   և վստահեցնում , որ  մի օր ամենաթողության վերջը գալու է, պարզապես քանի կյանք կարժենա՝ չգիտեմ։

Placeholder