Իրանի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում շահագործման է հանձնվել Շիրազ-Սպահան ավտոճանապարհը
Տարածաշրջան
14:52 12/10/2023
Տարածաշրջան

Իրանի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում շահագործման է հանձնվել Շիրազ-Սպահան ավտոճանապարհը

Իրանի նախագահ Այաթոլլահ Ռաիսիի՝ Ֆարս նահանգ կատարած այցին զուգահեռ, շահագործման է հանձնվել Շիրազ-Սպահան 212 կմ երկարությամբ ավտոմայրուղին, որն Իրանի ամենաերկար մայրուղին է, գրում է ParsToday-ը։ 

Շիրազ-Սպահան ավտոմայրուղու գործարկմամբ, Իրանի ավտոմայրուղիները կավելանան 9 տոկոսով: Նախագծի շրջանակում կառուցվելու է 7 հազար կմ մայրուղի, որից 3.500 կմ շահագործվել է, իսկ 4 հազար կիլոմետրը գտնվում է կառուցման փուլում:

Շիրազ-Սպահան մայրուղին երկրի ամենաերկար ավտոմայրուղին է, որն ունի 212 կիլոմետր երկարություն: Այն 134 կիլոմետրով կարճ է գործող մայրուղուց և նվազագույնը երկու ժամով կրճատում է ճանապարհորդության ժամանակը: Ակնկալվում է, որ այն տարեկան 100 միլիոն լիտրով կնվազեցնի վառելիքի սպառման ծավալը:

Այս ավտոմայրուղին Հյուսիս-Հարավ միջանցքի մաս է կազմում:Դրա վրա կառուցվել է երկրի ամենաբարձր կամուրջը՝ 110 մետր բարձրությամբ և 264 մետր երկարությամբ, իսկ ճանապարհին կա 1400 մետր թունել: Մայրուղու 8 հատվածներից 6-ը պատրաստ են շահագործման։

Մայրուղին կառուցվել է 50 տոկոս մասնավոր և 50 տոկոս պետական ներդմամբ:

 

Placeholder