Քարդաշյանը դիմել է հրեաներին. Հայերն Արցախում էթնիկ զտումների զոհ են
Օրվա թեմա
10:49 12/10/2023
Հայաստան

Քարդաշյանը դիմել է հրեաներին. Հայերն Արցախում էթնիկ զտումների զոհ են

Հայազգի հայտնի հաղորդավար, մոդել Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում սև ֆոնին հրեաներին ուղղված մեծ տեքստ է  հրապարակել՝  նշելով, որ այս դժվար ժամանակներում նրանք մենակ չեն։

«Իմ սիրտը ցավում է՝ տեսնելով երեխաների, ընտանիքների սպանությունների տեսանյութերը։ Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր,  հիմա Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը»,-գրել է նա։

Քարդաշյանը նշել է՝ որպես հայ հատկապես զգայուն է այս խնդրի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։

«Եվ հիմա ամիսներ շարունակ շրջափակումից հետո նվազագույն լուսաբանման ու առանց դրսի աջակցության պայմաններում հայերն Արցախում էթնիկ զտումների զոհ են: Նրանք էլ այս պահին տառապում են ծայրահեղ հումանիտար ճգնաժամից, և պատերազմից ի վեր դեռ դեռ կան գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ռազմագերիներ»,-նշել  նա։

Placeholder