Հայաստանում հակառուսական տրամադրությունները արհեստականորեն սրվում են. Լավրով
Քաղաքական
11:09 12/10/2023
Աշխարհ

Հայաստանում հակառուսական տրամադրությունները արհեստականորեն սրվում են. Լավրով

Այն, ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրմանը, դա վճռականորեն արվում է արհեստականորեն ։ Այս մասին նախօրեին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ ամփոփելով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։

«Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և նախկինում էլ քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։
Ճիշտ հակառակը։

Դրանք միտված են նրան, որ հող ստեղծեն հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը նախապատրաստվելու համար ։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, դրանք որոշակի արդյունքների են հասնում»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է․

«Մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է ՌԴ-ի հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս, հարցազրույց տվեց և դրանում հստակ ասաց՝ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերիշխի, չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին»։

Placeholder
Հայաստանում հակառուսական տրամադրությունները արհեստականորեն սրվում են. Լավրով