Վերածվել ենք բանտապետության. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
13:35 12/10/2023
Հայաստան

Վերածվել ենք բանտապետության. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի շինծու գործով ազատությունից զրկված գեներալ Գրիգորի Խաչատուրովին և արդեն անհիշելի ժամանակներից ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող մի շարք անձանց տեսակցության նկատմամբ արգելք կա` Գարիկ Գալեյան, Նարեկ Մալյան և ուրիշներ:

Իշխանության վախերի և կոմպլեքսների հետևանքով մեծ թվով մարդիկ գտնվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, շատերն այնքան երկար են այնտեղ, որ նույնիսկ մարդիկ են հաճախ մոռանում:

Վերածվել ենք բանտապետության»։ 

Placeholder
Վերածվել ենք բանտապետության. Տիգրան Աբրահամյան