ԱՀԿ. Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող
Աշխարհում
20:28 13/10/2023
Աշխարհ

ԱՀԿ. Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող

Հոկտեմբերի 7-ից Գազայում հարվածների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող, վնասվել են շտապօգնության 20 մեքենա և 19 բուժհաստատություն, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Տարիկ Ժազարևիչը։

«Գազայի հատվածում 34 հարձակում է եղել առողջապահության վրա, որի հետևանքով զոհվել է 11 հերթապահ բուժաշխատող, 16-ը վիրավորվել է, իսկ 20 շտապօգնության մեքենա և 19 առողջապահական հաստատություն վնասվել է: ԱՀԿ-ի կողմից աջակցվող Գազայի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը լուրջ վնասներ է կրել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ,  ասել է նա:

Ժազարևիչը հավելել է, որ Գազայի յոթ հիմնական հիվանդանոցներից վեցը միայն մասամբ են գործում, իսկ հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն հիվանդանոցը չի գործում նրա շրջակայքում ավիահարվածների պատճառով, որոնք վնասել են այն և շրջակա ճանապարհները։

Placeholder
ԱՀԿ. Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող