Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանը դեռ ամբողջապես չի կողմնորոշվել, մենք սպասում ենք նրա արձագանքին. Պեսկով
Մոսկվան դեռևս կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերջնական գործընթացի համար, տրամաբանական կլիներ, եթե դա տեղի ունենար ռուսական հարթակում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այն տրամադրելու իր պատրաստակամության մասին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լսեցիք նախագահի խոսքերը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը: Նախագահն ասաց մեր պատրաստակամության մասին նախ կազմակերպել նման նախարարական մարաթոն, եթե հարկ լինի, ոչ թե մեկ օրում, այլ մի քանի օրում, որպեսզի արդյունքի հասնենք: Մոսկվան նախկինի պես շատ կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի հանգուցալուծման համար, իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այս ամենը ռուսական հարթակում լիներ, բայց ընտրությունը, իհարկե,Երևանինն ու Բաքվինն է։ Բաքուն այս հարցում շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ ամբողջապես չի կողմնորոշվել, մենք սպասում ենք արձագանքի»,-ասել է Պեսկովը։