«Ժողովուրդ». Երևանի ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ  վիզա ստանալու համար
Օրվա մամուլ
08:54 13/10/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Երևանի ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ վիզա ստանալու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, նախկին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը մոտ 1 ամիս առաջ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար:

Մեր աղբյուրներով՝ վերջինս թեև երկրից մշտական մեկնելու մտադրություն չունի, բայց հաճախ է լինում ԱՄՆ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լևոն Հովհաննիսյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ ասելով, թե անձնական տվյալ է: «Ես տարբեր դեսպանատներ անձնական կամ աշխատանքային հարցերով դիմում եմ, բայց ես համարում եմ դա անձնական տվյալ, չեմ ուզում մեկնաբանել: Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն, բնականաբար, չունեմ, բայց ոչ ԱՄՆ -ի, ոչ էլ մյուս երկրների մասով չեմ ուզում մեկնաբանել. դա համարում եմ անձնական տվյալ: Տարբեր դեսպանատների հետ աշխատանքային կարգով, լինում է, որ դիմում եմ աշխատանքային վիզայի համար»,-ասաց նա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder