Ֆրանսիայում դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, կան վիրավորներ
Աշխարհում
20:09 13/10/2023
Աշխարհ

Ֆրանսիայում դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, կան վիրավորներ

Ֆրանսիայի Արրաս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, ոումնական հաստատության երկու աշխատակից դանակահարվել։ Euronews-ի փոխանցմամբ,   կասկածյալը՝ ծնունդով Չեչնիայից 20-ամյա Մուհամեդ Մոգուշկովը, գտնվել է ոստիկանության հսկողության տակ։

Agence France-Presse-ը հայտնել  է, որ Չեչնիայի Հանրապետության 20-ամյա երիտասարդը ներառված է «S» ցուցակում, որտեղ պետության անվտանգության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձինք են։

Գործակալությունը, մեջբերելով հետախուզական աղբյուրի խոսքերը, հայտնել է, որ հինգշաբթի նա ստուգում է անցել՝  առանց որևէ մեղադրանք առաջադրելու։ 

Երիտասարդն այս տարվա ամառվանից գտնվում էր հսկողության տակ, գաղտնալսել էին նրա հեռախոսը։

Նրա եղբայրներից մեկը ձերբակալվել էր 2019 թվականի ամռանը գերատեսչության աշխատակիցների կողմից՝  ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով և գտնվում է բանտում։

Արրասի Գամբետա քոլեջում հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, ժամը 11-ի սահմաններում։ «Ալլահ աքբար» բղավելով՝ դպրոցի նախկին աշակերտը մահացու դանակահարել է ֆրանսերենի ուսուցչուհուն և վիրավորել ևս երկուսին։

Placeholder