Հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 423 հազար մարդ լքել է իր տունը Գազայի հատվածում
Քաղաքական
08:25 13/10/2023
Աշխարհ

Հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 423 հազար մարդ լքել է իր տունը Գազայի հատվածում

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո արդեն 423,378 մարդ լքել է իր տունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

«Հոկտեմբերի 12-ի, ժամը 23.00-ի դրությամբ ներքին տեղահանվածների թիվն աճել է ևս 84 444-ով և հասել 423 378-ի։ ՄԱԿ-ը նրանց մոտ 64 տոկոսին տեղավորել է 102 շինություններում, որոնք նախատեսված են ժամանակավոր բնակության համար», - նշել են գրասենյակից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
 

Placeholder
Հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 423 հազար մարդ լքել է իր տունը Գազայի հատվածում