Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Х-ի իր միկրոբլոգում գրել է.
«ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, և ընդգծում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։