Լուվրը ռումբի սպառնալիքի պատճառով փակել են
Իրավունք
16:41 14/10/2023
Աշխարհ

Լուվրը ռումբի սպառնալիքի պատճառով փակել են

Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, այսօր  փակվել է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է թանգարանը, կատարվում է հետաքննություն։

Le Parisien-ը հայտնել է, որ 3000 այցելու է տարհանվել։ 

Թանգարանի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է թանգարանին ու այցելուներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացնող գրավոր հաղորդագրություն ստանալու հետ։ 

Placeholder
Լուվրը ռումբի սպառնալիքի պատճառով փակել են