ԱՄՆ-ն ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին հակամարտության մեջ ներգրավվել թույլ չտալու համար
Քաղաքական
12:03 14/10/2023
Աշխարհ

ԱՄՆ-ն ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին հակամարտության մեջ ներգրավվել թույլ չտալու համար

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ «զսպելու Իրանին» և տարածաշրջանային խմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելուց։ Այս մասին հայտնում է Air Force Times-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։

Ըստ պարբերականի՝ հինգշաբթի օրը տարածաշրջան են ժամանել ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռները։ ԱՄՆ-ը շուտով այնտեղ կտեղակայի ավելի ժամանակակից F-15, F-16 և F-35 կործանիչներ։ Հոդվածագրի տվյալներով՝ դրանք տեղակայվել են «որպեսզի փորձեն հետ պահել Իրանին և Իսրայելին ընդդիմացող զինյալ խմբավորումներին բախմանը միանալուց»։

«Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է Իսրայելի պաշտպանությանը»,-ՏԱՍՍ-ի փոխնցմամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ Միջերկրական ծովի արևելյան հատված է ժամանել ավիակիր Ջերալդ Ֆորդը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ օրը ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ավիակիրներին և Մերձավոր Արևելք նավերին անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերով և միջոցներով համալրել։

CNN-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը պատրաստվում է Իսրայելի մոտ 26-րդ ծովային էքսպեդիցիոն ուժերի հնարավոր տեղակայմանը, որը բաղկացած է ավելի քան 2 հազար ծովային հետևակայիններից, որոնք կարող են աջակցել լայնածավալ տարհանմանը և մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ստորաբաժանումը ներկայումս գտնվում է USS Bataan նավի վրա:

Placeholder