«Բլինքենի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»
Քաղաքական
14:08 14/10/2023
Աշխարհ

«Բլինքենի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»

ctrana.news կայքն անդրադարձել է  Politico թերթի հրապարակմանը, ըստ որի, «Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։  Նման կանխատեսում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով «օրենսդիրների փոքր խմբի հետ»»։

«ԱՄՆ-ն տեսնում առաջիկա շաբաթների ընթացքում ադրբեջանական ներխուժման հնարավորությունը Հայաստանի հարավային շրջաններ»,- փոխանցում է հրատարակությունը Բլինքենի խոսքերով։

«Խոսքը դեպի ադրբեջանական անկլավ Նախիջևան տանող երթուղու մասին է, որն անցնում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզով, որը հայտնի է «Զանգեզուր» անունով։ Նախիջևանը սահմանակից է Թուրքիային և, հետևաբար, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանի համար կնշանակի ուղղակի ցամաքային հաղորդակցություն Թուրքիայի հետ»,- գրել է ctrana.news կայքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:

Placeholder