«Հրապարակ». Մասնակցել է Արցախը հանձնած և եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը
Օրվա մամուլ
09:42 14/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Մասնակցել է Արցախը հանձնած և եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանի ինաուգուրացիան օրհնեց Նավասարդ Կճոյանը, ով նախկին իշխանությունների միջոցառումներն էլ էր օրհնում: Հանրությունը շատ լավ հիշում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, որտեղ ներգրավված էր նաև Կճոյանը, նույն ինքը՝ Բենթլի Սամոն: Եվ չնայած հեղափոխական իշխանությունը կոռուպցիայի և նախկինների դեմ թեժ պայքար  է հայտարարել, սակայն Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, փաստորեն, նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգևորականին:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բավական չէ, որ մասնակցում է Արցախը հանձնած և եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը, իր ելույթում էլ ասում է. «Մենք լծակից ու գործակից ենք ձեզ…»։ Ապա` «միաբանվե՛նք հանուն Երևանի և երևանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder