Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պեկինում Իսրայելի դեսպանատան աշխատակցի ընտանիքի անդամը դանակահարվել է օտարերկրացու կողմից: TASS-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Չաոյանգ քաղաքային ոստիկանությունը։
Հարձակվողը 53-ամյա օտարերկրացի է, ով աշխատում է Պեկինում մանրածախ վաճառքի կենտրոնում: Միջադեպը տեղի է ունեցել Ցուոջյաժուանգի սուպերմարկետի մոտ՝ Իսրայելի դեսպանատան հարևնությամբ։ Գործը հետաքննության փուլում է, WeChat սոցիալական մեդիայի հարթակում հայտնել է ոստիկանությունը:
Կասկածյալին բերման են ենթարկել իրավապահները։
Ուրբաթ օրը չինական սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես է մի տղամարդ դանակի մի քանի հարվածներ հասցնում մյուսին: Մեկ այլ տեսանյութում տուժողը դեպքի վայր ժամանած ոստիկանին ասում է, որ ինքը Իսրայելի քաղաքացի է։