Բռնցքամարտի Ռուդոլֆ Գարբոյանը  Եվրոպայի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ է նվաճել
Սպորտ
20:37 14/10/2023
Հայաստան

Բռնցքամարտի Ռուդոլֆ Գարբոյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուդոլֆ Գարբոյան մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջեց 5:0 հաշվով:

 

Placeholder