Իսրայելի պաշտպանության բանակն հայտնում է, որ ավելի քան 120 խաղաղ բնակիչ է գերեվարել ՀԱՄԱՍ-ը
Քաղաքական
11:43 14/10/2023
Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակն հայտնում է, որ ավելի քան 120 խաղաղ բնակիչ է գերեվարել ՀԱՄԱՍ-ը

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից գերության մեջ է պահվում ավելի քան 120 խաղաղ բնակիչ։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Գազայում ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից գերության մեջ է գտնվում ավելի քան 120 խաղաղ բնակիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել մտան ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման զինյալները։ ՀԱՄԱՍ-ը հարձակումը համարում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի գործողությունների պատասխանը։

Placeholder