Գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի պակասը վնասում կանանց սրտի վրա
Աշխարհում
18:20 14/10/2023
Աշխարհ

Գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի պակասը վնասում կանանց սրտի վրա

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել քնի պակասի և կանանց մոտ սրտային հիվանդությունների բարձր ռիսկի միջև: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports գիտական ամսագրում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։


Մասնագետները թեստավորել են մոտ հազար նյույորքացու և ընտրել 35 մասնակիցների, ովքեր սովորաբար քնում են օրական յոթից ութ ժամ: 12-շաբաթյա հետազոտության ընթացքում կանայք առաջին վեց շաբաթներն անցկացրել են քնելով իրենց սովորական գրաֆիկով, իսկ մնացած վեց շաբաթները նրանք քնել են սովորականից 1,5 ժամ ուշ: Գիշերային հանգստի որակն արձանագրվել է բժշկական թրեքերի միջոցով։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վեց շաբաթ քնի պակասից հետո արյան անոթները ծածկող բջիջները լցվել են վնասակար օքսիդանտներով: Քնի պակասը նշանակում էր, որ մարմինը չէր կարողանում ակտիվացնել հակաօքսիդանտ ռեակցիաները՝ հեռացնելու վնասակար մոլեկուլները:

«Սա առաջին ուղղակի ապացույցներից մեկն է, որ քնի չափավոր քրոնիկական անբավարարությունը սրտի հիվանդություն է առաջացնում: Շատ խնդիրներ կարող են լուծվել, եթե մարդիկ քնեն օրական առնվազն յոթից ութ ժամ»,-ասում է հետազոտության ղեկավար, բժիշկ Սանջա Ջելիչը:

Placeholder