Սեպտեմբերի 19-ից hետո Արցախում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետ
Քաղաքական
21:54 13/10/2023
ԼՂՀ

Սեպտեմբերի 19-ից hետո Արցախում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետ

ՌԴ ՊՆ-ն շարունակում է տեղեկագրեր հրապարակել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ:

Հոկտեմբերի 13-ի տեղեկագրում ասվում է.

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող մեկ հենակետ։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետեր։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։

Placeholder
Սեպտեմբերի 19-ից hետո Արցախում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետ