Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևելյան Երուսաղեմում ուրբաթօրյա աղոթքը հանգիստ էին, բայց լարվածությունը բարձր էր
Արևելյան Երուսաղեմում ուրբաթօրյա աղոթքն ավարտվել է առանց լուրջ միջադեպերի, սակայն լարվածությունը մնում է բարձր։ Այս մասին հայտնում է Եվրանյուզի թղթակիցը։
Արևելյան Երուսաղեմի Հին քաղաքում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անվտանգության միջոցառումները զգալիորեն ուժեղացվել են. դրանց ապահովման համար գործի են դրվել մոտ 2500 իրավապահներ։ Ալ-Աքսա մզկիթ մեկնած հավատացյալների թիվը անսովոր քիչ է եղել։
Քաղաքում կյանքը կարծես կանգ էր առել։
«Իրավիճակը շատ բարդ է։ Փակումներ, սահմանափակումներ, նույնիսկ սնունդ գնելը` բանջարեղեն, միս, ամեն ինչ դժվար է, գները շատ բարձր են, իսկ քաղաքը դատարկ է»,- ասել վաճառականներից մեկը։
Զբոսաշրջիկները նույնպես լքել են փողոցները, ինչպես Հին քաղաքի հրեա բնակիչների մեծ մասը:
«Երուսաղեմի Հին քաղաքի փողոցները հանդարտ են: Բայց լարվածությունը մնում է բարձր: Շատերը վախենում են, որ հրեական և արաբական համայնքների միջև երկարատև հակադրությունը կարող է վատթարանալ»,- գրել է Եվրանյուզի թղթակիցը։