Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից
Քաղաքական
11:10 15/10/2023
Աշխարհ

Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից

Oտարերկրյա պետություններն սկսել են շտապ տարհանել իրենց քաղաքացիներին Իսրայելից։ Երկրից հեռանում են նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։ Այս մասին հայտնում է vesty.co.il կայքը։ 

Տասից ավելի պետություններ արդեն ինքնաթիռներ են ուղարկել Բեն-Գուրիոն՝ իրենց հայրենակիցներին տարհանելու համար։ Իրենց քաղաքացիներին տարհանելու մասին որոշումներ առանձին է ընդունում յուրաքանչյուր երկրի ղեկավարությունը։

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը Իսրայելում ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության որոշ աշխատակիցների և դիվանագետների տարհանման թույլտվություն է տվել՝ «պայմանավորված անվտանգության հետ կապված չնախատեսված իրավիճակով»։ Նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունները կշարունակեն աշխատել քիչ անձնակազմով։ 

Ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Իսրայելից տարհանում են նաև Լեհաստանի, Կանադայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի և այլ երկրների դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցներին։

 

 

 

Placeholder