Իսրայելական բանակը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը
Աշխարհում
11:23 15/10/2023
Աշխարհ

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը

Իսրայելական զինուժը հրթիռակոծել է սիրիական Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը: Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտնում են արաբական լրատվամիջոցները կիրակի գիշերը։

Նշվում է, որ հարվածները վնասել են թռիչքուղին։ Ժամեր առաջ սիրիացի մասնագետներն ավարտել էին դրա վերանորոգումը այս շաբաթվա սկզբին իսրայելական հերթական հարձակումից հետո:

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ օդանավակայանի հրթիռակոծումը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ Սիրիայի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Placeholder