Իրանցի հայտնի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը սպանված են գտել սեփական տանը
Իրավունք
10:40 16/10/2023
Տարածաշրջան

Իրանցի հայտնի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը սպանված են գտել սեփական տանը

Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը մահացած են գտել Ալբորզ նահանգի սեփական տանը։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Նրանց հայտնաբերել է ռեժիսորի դուստրը։ Նա հրավիրվել է ընթրիքի, իսկ ժամանելուն պես հայտնաբերել է նրանց՝ դանակի հարվածներով։ Այժմ հետաքննություն է ընթանում։

Դարիուշ Մեհրջուհին ծնվել է Թեհրանում 1939թ.դեկտեմբերի 8-ին: 1960-ականների սկզբին սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։ Իր կարիերայի ընթացքում Մեհրջուին ստացել է մի քանի մրցանակներ։

Placeholder
Իրանցի հայտնի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը սպանված են գտել սեփական տանը