Իրանից պատասխանել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային հատված հնարավոր մոտալուտ ներխուժման մասին հարցին
Քաղաքական
16:05 16/10/2023
Տարածաշրջան

Իրանից պատասխանել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային հատված հնարավոր մոտալուտ ներխուժման մասին հարցին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին երկուշաբթի օրը մեկնաբանել է Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Քանանին ասել է. «Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այս հարցին, սակայն մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք խնդիրների լուծման միակ ճանապարհը համարում ենք տարածաշրջանային մեխանիզմը»։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ՝ նշելով. «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»։ 

Placeholder
Իրանից պատասխանել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային հատված հնարավոր մոտալուտ ներխուժման մասին հարցին