Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիբանանի զինված ուժերը երկրի հարավային շրջաններում հայտնաբերել են առնվազն 20 հրթիռահրետանային կայանք, որոնցից չորսում դեռ հրթիռներ են եղել։ Այս մասին զինվորականները հայտնել են իրենց կայքում, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Սահմանամերձ շրջանները զննելուց հետո բանակի ստորաբաժանումներից մեկը հայտնաբերել է 20 արձակման կայան, որոնցից չորսը դեռևս արձակման պատրաստ հրթիռներ ունեին: Տեղակայանքները գտնվում են Ալ-Քլեյլա և Ալ-Շաաթիա քաղաքների շրջանում: Զինվորական մասնագիտացված ստորաբաժանումներից արդեն սկսել են ապամոնտաժել դրանք»,-ասվում է հաղորդագրության մեջ։