Օլիմպիական շարժումը մարդու իրավունքները հարգելու հանձնառություն է պահանջում․ ՄՕԿ-ի նախագահ
Սպորտ
18:44 16/10/2023
Աշխարհ

Օլիմպիական շարժումը մարդու իրավունքները հարգելու հանձնառություն է պահանջում․ ՄՕԿ-ի նախագահ

Մումբայում ընթացող ՄՕԿ-ի 141-րդ նստաշրջանում կատարվել են  կանոնադրական փոփոխություններ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նոր ձևակերպումը հետևյալն է՝ օլիմպիզմը կյանքի փիլիսոփայություն է, որը բարձրացնում և  ամբողջության մեջ միավորում է մարմնի, կամքի և մտքի որակները:

Սպորտը համատեղում է  մշակույթը և կրթությունը: Յուրաքանչյուր  մարդու համար պետք է հասանելի լինի ֆիզիկական կուլտուրան և սպորտը՝ առանց խտրականության: Օլիմպիական ոգին պահանջում է փոխըմբռնում՝ բարեկամության, համերաշխության և արդար խաղի ոգով։

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ օլիմպիական շարժումը մարդու իրավունքները հարգելու հանձնառություն է պահանջում: Կանոնադրության փոփոխությամբ հստակ ազդանշան է  ուղարկվում  շահագրգիռ կողմերին: 

Placeholder