Կգործարկվի հարթակ, որով Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել և համալրել թափուր աշխատատեղերը
Կրթություն, գիտություն
17:41 16/10/2023
Հայաստան

Կգործարկվի հարթակ, որով Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել և համալրել թափուր աշխատատեղերը

Հայաստանյան բուժհաստատություններում շարունակում  են բուժում ստանալ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 198 բուժառում։ Նրանցից 44-ի վիճակը ծանր է, իսկ 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Եվս 19 բուժառու շարունակում է առողջության վերականգնումը արտասահմանյան կլինիկաներում»,- նշեց նա։

Առաջնային  առողջապահության պահպանման կենտրոններ  արդեն իսկ  կցագրվել է 28 հազար 861 անձ։

Նա տեղեկացրեց, որ Արցախի բռնի տեղահանված 13 հազար 888 երեխա հաճախում է  հայաստանյան կրթական հաստատություններ։

Ն.Բաղդասարյանն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը  գործարկելու է մեկ հարթակ,  որով ուսուցիչները կարող են դիմել և համալրել թափուր աշխատատեղերը։

«Այդ գործընթացը լինեու է արտամրցութային կարգով, որոշ դեպքերում տրվելու են հավելավճարներ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյությում։

Placeholder