ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Արցախ
Քաղաքական
12:50 16/10/2023
Հայաստան

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Արցախ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջանը՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակի վրա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԵԽ-ից։

Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցի ավարտին հայտարարություն կհրապարակվի։
 

Placeholder
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Արցախ