Հռոմի պապը կոչ է արել պահպանել Արցախի բոլոր սրբավայրերը
Աշխարհում
17:08 15/10/2023
Աշխարհ

Հռոմի պապը կոչ է արել պահպանել Արցախի բոլոր սրբավայրերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված իմ անհանգստությունը չի թուլացել։

Փախստականների ծանր մարդասիրական իրավիճակից բացի, ես կցանկանայի դիմել հատուկ կոչով՝ ի պաշտպանություն այս տարածաշրջանի վանքերի և կրոնական պաշտամունքի վայրերի։

Հուսով եմ, որ... կապահովվի դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը՝  որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի դրսևորում և եղբայրության նշան, ինչը հնարավոր է դարձնում համատեղ կյանքը՝  չնայած տարբերություններին», հայտարարել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտից հետո:

 

 

Placeholder
Հռոմի պապը կոչ է արել պահպանել Արցախի բոլոր սրբավայրերը