Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն է տեսնում
Քաղաքական
00:11 17/10/2023
Տարածաշրջան

Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն է տեսնում

Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն ունեն այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց ինքնիշխանությունը իր ողջ տարածքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները: Նշվել է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց ինքնիշխանությունն իր ողջ տարածքում, իրական հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր ստորագրել երկու երկրների միջև»,-ասվում է հայտարարության մեջ։

Placeholder