«Կիրթ» Ալիևի հերթական քայլը
Քաղաքական
22:55 16/10/2023
ԼՂՀ

«Կիրթ» Ալիևի հերթական քայլը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում քայլելով անցել է Արցախի Հանրապետության դրոշի վրայով, որն իր արարողակարգի աշխատակիցները հատուկ փռել էին Արցախի կառավարության շքամուտքի դռների առաջ: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ պահը ցուցադրել է AzTV-ն։

Հիշեցնենք, որ 2018 թ սեպտեմբերին, կիսվելով Ալիևի հետ իր հանդիպումների տպավորություններով, Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց»։ Այսօր ավտորիտար երկրի ղեկավար «կիրթ» Ալիևը  կրկին ցույց տվեց բարբարոսի իր դեմքը՝ քայլելով երեք տասնամյակ ժողովրդավարության առաջադեմ արժեքներով առաջնորդվող Արցախի Հանրապետության դրոշի վրայով:

Placeholder
«Կիրթ» Ալիևի հերթական քայլը