Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի
Մշակույթ
10:07 17/10/2023
Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում  որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:       

2004 թվականից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենն էր Ռուզան Սարյանը։                                                                          

Placeholder
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի